Մեր Դպրոցը

Մեր Դպրոցը

Armenische Schule Zurich - Classroom

Ցյուրիխի Հայկական Դպրոցը (ՑՀԴ) հիմնադրվել է 2021 թվականի սեպտեմբերին և համաձայն ZGB 60ff հոդվածի այն հասարակական կազմակերպություն է ։ Մեր նպատակն է ստեղծել հայալեզու միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն ունեն կատարելագործել իրենց լեզվական կարողությունները և հետաքրքրվել հայկական մշակույթով:

Ներկայումս մեր դպրոցը գտնվում է Wegackerstrasse 42, 8041 Zürich հասցեում՝ Ցյուրիխ-Լայմբախ եկեղեցու (Zürich-Leimbach Reformed Church) շենքերից մեկում: Մեր դասաժամերն են՝ կիրակի, 11:30 – 13:15, բացառությամբ դպրոցական արձակուրդների (մենք գործում ենք ըստ Ցյուրիխ քաղաքի հանրային դպրոցի օրացույցի):

Մենք ունենք սկսնակ և միջին իմացությամբ մանկապարտեզի և տարրական դպրոցի (1ին – 6րդ դասարան) երեխաների համար դասընթացներ՝ ներկայումս արևելահայերենով: Մեր դպրոցի պահանջարկի շարունակականությամբ ու ընդլայնմամբ պայմանավորված՝ ապագայում նախատեսում ենք առաջարկել նաև արևմտահայերենի դասընթացներ: Այլ տարիքի երեխաների հաճախումը ևս ողջունելի է: Խնդրում ենք կապ հաստատել դպրոցի հետ:

Դասընթացների ժամանակ երեխաները ոչ միայն լեզվական գիտելիքներ են ստանում, այլ նաև ծանոթանում են հայկական մշակույթին՝ պատմության, գրականության, երաժշտության, պարերի, խաղերի միջոցով և միջոցառումների ընթացքում: Մենք միշտ փորձում ենք դասերը հետաքրքիր անցկացնել՝ մշակելով նոր և զվարճալի մեթոդներ, ինչպես նաև միջոցառումներ կազմակերպել, որոնցից են մեր ամառային ավարտական և տոնական խնջույքները:

Մեր դպրոցի անձնակազմն ամեն կերպ փորձում է հաճելի միջավայր ստեղծել, և երեխաներն իրոք անհամբերությամբ սպասում են ամեն կիրակի միմյանց տեսնել:

Ձեզ հետաքրքրե՞ց այս ամենը: Կցանկանա՞ք հաճախել մեր փորձնական դասերին: Սիրով սպասում ենք ձեզ:

Armenische Schule Zurich - Classroom
Սիրում եմ քեզ, հայոց լեզու,
Մայրիկիս պես անուշ ես դու,
Քեզնով եմ ես հպարտանում,
Կարդում, գրում, արտասանում:
Սիլվա Կապուտիկյան — հայ բանաստեղծուհի