Դպրոցի Կանոնակարգը
Դպրոցի Կանոնակարգը
Ընդհանուր Կանոններ
- Միմյանց հետ փոխհարաբերություններում լինել սիրալիր և հարգալից:
- Աշակերտներն իրենք են պատասխանատու սեփական իրերի համար: Դպրոցի անձնակազմը կորուստների համար պատասխանատվություն չի կրում:
- Ուսուցիչների և աշակերտների կողմից դասերը պետք է սկսվեն և ավարտվեն ժամանակին:
- Էլեկտրոնային սարքերի, օրինակ՝ բջջային հեռախոսների օգտագործումը դասասենյակում չի թույլատրվում:
Դասասենյակի Ներսում / Դրսում
- Խնամքով վերաբերվել դպրոցի կահույքին, շենքին և շրջակայքին։
- Յուրաքանչյուրն իր պատճառած ցանկացած վնասի համար պատասխանատվություն է կրում։
- Դպրոցի գույքին անձամբ վնաս հասցնելու կամ նման երևույթ նկատելու դեպքում տեղեկացնել ուսուցչին կամ դպրոցի ղեկավարությանը:
- Սննդի և ըմպելիքի օգտագործումը դասասենյակում, միջանցքներում և աստիճանավանդակին չի թույլատրվում։
- Դասասենյակում թույլատրվում է ջուր խմել փակվող տարաներից:
Դասերին Հաճախելը
- Աշակերտները պարտավոր են կանոնավոր կերպով դպրոց հաճախել: Ցանկացած բացակայության դեպքում պետք է բացատրություն տրվի:
- Նախատեսված բացակայությունների դեպքում որքան հնարավոր է շուտ պետք է տեղեկացնել դպրոցի տնօրինությանը:
- Դասը սկսվելուց հետո դասասենյակ մտնելը համարվում է ուշացում: Ուշացումը պետք է ուսուցչի կողմից գրանցվի ուշացումների ցուցակում: Հաճախակի ուշացումների դեպքում դպրոցի ղեկավարությունը կապ կհաստատի տվյալ աշակերտի ծնողների հետ։
- Դպրոց հաճախելուց հրաժարվելու դեպքում պետք է բանավոր կամ գրավոր ձևով զգուշացնել դպրոցի տնօրինությանը:
Կարգապահական Նորմեր
- Ծնողները պետք է հետևեն, որ աշակերտները կարգուկանոն պահպանեն դպրոցի տարածքում:
- Ծնողները պետք է ապահովեն, որ ընդմիջման համար նախատեսված սենյակը լքելուց հետո լինի մաքուր ու կոկիկ:
- Դասաժամերից դուրս ծնողների կողմից ծրագրված և անցկացվող միջոցառումների համար դպրոցի ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում:
- Ցանկացած հարցի դեպքում դիմել դպրոցի տնօրինությանը:
Ուսման Վարձ և Վճարումներ
- Ուսման վարձը կարելի է վճարել կամ ուսումնական տարվա սկզբում՝ ամբողջական, կամ փուլային տարբերակով՝ յուրաքանչյուր կիսամյակի համար: Վճարները չեն վերադարձվում:
- Բացակայությունների դեպքում, ինչպես օրինակ՝ հիվանդություն, հանգստյան օր, օրենքով սահմանված տոներ ու արձակուրդներ, արտակարգ իրավիճակներ և այլն, վճարները չեն վերադարձվում:
- Նախքան պաշտոնապես գրանցվելը, կարող եք հաճախել մեր փորձնական դասերին: 3 փորձնական դասընթացներից և գրանցվելուց հետո ուսման վարձն ուժի մեջ է մտնում: