Մեր Դասերը

Եկե՛ք և Սովորե՛ք Մեզ Հետ

Լեզվական Տարբեր Մակարդակներ

Ցյուրիխի Հայկական Դպրոցում մենք ստեղծել ենք հայալեզու միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն ունեն կատարելագործել իրենց լեզվական կարողություններն ու հետաքրքրվել հայկական մշակույթով: Մեր դպրոցի անձնակազմն ամեն կերպ փորձում է հաճելի միջավայր ստեղծել, և երեխաներն իրոք անհամբերությամբ սպասում են ամեն կիրակի միմյանց տեսնել:

Մենք ունենք սկսնակ և միջին իմացությամբ մանկապարտեզի և տարրական դպրոցի (1ին – 6րդ դասարան) երեխաների համար դասընթացներ՝ ներկայումս արևելահայերենով: Մեր դպրոցի պահանջարկի շարունակականությամբ ու ընդլայնմամբ պայմանավորված՝ ապագայում նախատեսում ենք առաջարկել նաև արևմտահայերենի դասընթացներ: Այլ տարիքի երեխաների հաճախումը ևս ողջունելի է: Խնդրում ենք կապ հաստատել դպրոցի հետ:

Մեր դասաժամերն են՝ կիրակի, 11:30 – 13:15, բացառությամբ դպրոցական արձակուրդների (մենք գործում ենք ըստ Ցյուրիխ քաղաքի հանրային դպրոցի օրացույցի): Մենք հանդիպում ենք ժամը 11:25-ին` դասերի սկսվելուց առաջ օրհներգը երգելու:

Մեր Դասացուցակը

  • 11:30 – 12:15 – Լեզվի Դաս (լեզվական տարբեր մակարդակների համար առանձին խմբեր)
  • 12:15 – 12:30 – Ընդմիջում (միջուտեստ)
  • 12:30 – 13:15 – Մշակույթի Դաս (բոլոր խմբերը, բացի մանկապարտեզից, որոնք շարունակում են իրենց դասը:)

Կցանկանա՞ք սովորել հայերեն: Մեր առաջին 3 փորձնական դասընթացները ձեզ հիանալի հնարավորություն են ընձեռում դպրոց այցելել, ծանոթանալ մեր առաջարկներին, ապա գրանցվել: Մեր դասերին հաճախելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ: Սիրով սպասում ենք ձեզ:

Armenische Schule Zurich - Classroom


Լեզու

Մենք սովորում ենք, խոսում, գրում, կարդում, բառախաղեր կազմակերպում և հանելուկներ լուծում՝ կատարելագործելու մեր լեզվական կարողությունները: Եկե՛ք և սովորե՛ք մեզ հետ:

Armenische Schule Zurich - Classroom


Քերականություն

Լեզուն կատարելագործելու համար քերականորեն ճիշտ խոսելու ու գրելու իմանացությունը նույնպես կարևոր է: Միջին իմացության դասընթացների ժամանակ երեխաները սովորում են քերականության հիմունքները:

Armenische Schule Zurich - Classroom


Մշակութային Կրթություն

Լեզուն և ավանդույթները վառ պահելը մեզ օգնում է պահպանել հայկական մշակույթի, պատմության, գրականության, կրոնական և այլ ժառանգություններ:

Փոքրիկ դրվագներ մեր դպրոցական կյանքից