Ցյուրիխի
Հայկական Դպրոց
ՑՀԴ-ում երեխաները հնարավորություն ունեն կատարելագործել իրենց լեզվական կարողություններն ու հետաքրքրվել հայկական մշակույթով: Մեր դպրոցի անձնակազմն ամեն կերպ փորձում է հաճելի միջավայր ստեղծել, և երեխաներն իրոք անհամբերությամբ սպասում են ամեն շաբաթ միմյանց տեսնել:
Ուսուցումը Սկսվում է
Մեզ Հետ
2021 թվականի սեպտեմբերին Ցյուրիխում հիմնադրված մեր դպրոցը հպարտությամբ բացեց իր դռները: Կիրակնօրյա դասընթացների շնորհիվ մենք ստեղծել ենք հայալեզու միջավայր, որտեղ երեխաները գալիս են սովորելու և կատարելագործելու իրենց լեզուն, հասկանալու իրենց մշակույթը, ինպես նաև հաճելի ժամանակ անցկացնելու:
Մենք ունենք սկսնակ և միջին իմացությամբ մանկապարտեզի և տարրական դպրոցի (1ին – 6րդ դասարան) երեխաների համար դասընթացներ՝ ներկայումս արևելահայերենով: Մեր դպրոցի պահանջարկի շարունակականությամբ ու ընդլայնմամբ պայմանավորված՝ ապագայում նախատեսում ենք առաջարկել նաև արևմտահայերենի դասընթացներ:
Ուսումնական Ծրագրի Ամփոփում
Դասընթացների ժամանակ երեխաները ոչ միայն լեզվական գիտելիքներ են ստանում, այլ նաև ծանոթանում են հայկական մշակույթին ՝ պատմության, գրականության, երաժշտության, պարերի, խաղերի միջոցով և միջոցառումների ընթացքում: Մենք միշտ փորձում ենք դասերը հետաքրքիր անցկացնել՝ մշակելով նոր և զվարճալի մեթոդներ, ինչպես նաև միջոցառումներ կազմակերպել, որոնցից են մեր ամառային ավարտական և Սուրբ Ծննդյան խնջույքները:
Լեզու
Մենք սովորում ենք, խոսում, գրում, կարդում, բառախաղեր կազմակերպում և հանելուկներ լուծում՝ կատարելագործելու մեր լեզվական կարողությունները: Եկե՛ք և սովորե՛ք մեզ հետ:
Մշակութային Կրթություն
Լեզուն և ավանդույթները վառ պահելը մեզ օգնում է պահպանել հայկական մշակույթի, պատմության, գրականության, կրոնական և այլ ժառանգություններ:
Միջոցառումներ
Սովորելու հետ մեկտեղ մենք սիրում ենք նաև զվարճանալ: Մենք փորձում ենք կազմակերպել մշակութային միջոցառումներ և երեկույթներ, որոնցից են մեր ամառային և տոնական խնջույքները։
Ու տես, որդի′ս, ուր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Քո մայր լեզուն չմոռանաս:
Սիլվա Կապուտիկյան — հայ բանաստեղծուհի
Դպրոցի Մասին Համառոտ
Լեզու և Մշակույթ
Ցանկանու՞մ եք կատարելագործել հայերենը և ավելին իմանալ հայկական մշակույթի մասին: Հաճախե՛ք մեր փորձնական դասերին:
Լեզվական Մակարդակներ
Ներկայումս ունենք սկսնակ և միջին իմացությամբ երեխաների համար արևելահայերենով դասընթացներ:
Մանկապարտեզի և Տարրական Դպրոցի Երեխաների Համար
Սովորաբար մեր դասընթացները նախատեսված են մանկապարտեզի և տարրական դպրոցի (1ին – 6րդ դասարան) երեխաների համար : Այլ տարիքի երեխաների հաճախումը ևս ողջունելի է: Խնդրում ենք կապ հաստատել դպրոցի հետ:
Կիրակի, 11:30 – 13:15
Կիրակնօրյա դասընթացները հաճելի և հետաքրքիր են՝ շատ բաներ սովորելու ակնկալիքով լի: Միացե՛ք մեզ: