Մեր դասերը
Եկե՛ք և Սովորե՛ք Մեզ Հետ
Լեզվական Տարբեր Մակարդակներ
Ցյուրիխի Հայկական Դպրոցում մենք ստեղծել ենք հայալեզու միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն ունեն կատարելագործել իրենց լեզվական կարողություններն ու հետաքրքրվել հայկական մշակույթով: Մեր դպրոցի անձնակազմն ամեն կերպ փորձում է հաճելի միջավայր ստեղծել, և երեխաներն իրոք անհամբերությամբ սպասում են ամեն կիրակի միմյանց տեսնել:
Մենք ունենք սկսնակ և միջին իմացությամբ մանկապարտեզի և տարրական դպրոցի (1ին – 6րդ դասարան) երեխաների համար դասընթացներ՝ ներկայումս արևելահայերենով: Մեր դպրոցի պահանջարկի շարունակականությամբ ու ընդլայնմամբ պայմանավորված՝ ապագայում նախատեսում ենք առաջարկել նաև արևմտահայերենի դասընթացներ: Այլ տարիքի երեխաների հաճախումը ևս ողջունելի է: Խնդրում ենք կապ հաստատել դպրոցի հետ:
Մեր դպրոցի ժամերն են՝ կիրակի, 11:30 – 13:30։ Դասացուցակը կախված է երեխաների խմբի մակարդակից և տեղեկացվում է ուսումնական տարվա սկզբին։ Դպրոցը փակ է դպրոցական արձակուրդների ընթացքում և գործում է ըստ Ցյուրիխ քաղաքի հանրային դպրոցի օրացույցի։
Դպրոցական օրը սովորաբար ներառում է լեզվի դաս, կարճ ընդմիջում (միջուտեստ), և մշակութային զբաղմունքներ։ Երեխաները ծանոթանում են հայոց պատմությանը և գրականությանը, ինչպես նաև մասնակցում են երաժշտության, պարի, խաղերի և խմբային զբաղմունքների։ Սովորելը և՛ հաճելի է, և՛ հետաքրքիր:
Կցանկանա՞ք սովորել հայերեն: Մեր առաջին 3 փորձնական դասընթացները ձեզ հիանալի հնարավորություն են ընձեռում դպրոց այցելել, ծանոթանալ մեր առաջարկներին, ապա գրանցվել: Մեր դասերին հաճախելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ: Սիրով սպասում ենք ձեզ:

Լեզու
Մենք սովորում ենք, խոսում, գրում, կարդում, բառախաղեր կազմակերպում և հանելուկներ լուծում՝ կատարելագործելու մեր լեզվական կարողությունները: Եկե՛ք և սովորե՛ք մեզ հետ:

Քերականություն
Լեզուն կատարելագործելու համար քերականորեն ճիշտ խոսելու ու գրելու իմանացությունը նույնպես կարևոր է: Միջին իմացության դասընթացների ժամանակ երեխաները սովորում են քերականության հիմունքները:

Մշակութային Կրթություն
Լեզուն և ավանդույթները վառ պահելը մեզ օգնում է պահպանել հայկական մշակույթի, պատմության, գրականության, կրոնական և այլ ժառանգություններ:





































