Գրանցում
2026-2027 ուսումնական տարվա գրանցում
Միացե՛ք Մեզ
Հետաքրքրվա՞ծ եք մեր դպրոցով։ Միացեք փորձնական դասին կամ գրանցեք ձեր երեխային։ Սիրով սպասում ենք ձեր ընտանիքին։
Մեր դասերը
Ներկայումս մենք ունենք դասընթացներ արևելահայերենով՝ տարբեր տարիքի և լեզվի մակարդակ ունեցող երեխաների համար։
Ովքե՞ր կարող են գրանցվել
– Մանկապարտեզի և տարրական դպրոցի երեխաներ (1–6-րդ դասարաններ)
– Մանկապարտեզի խմբի համար՝ երեխաներ, որոնք մինչև 2026 թ. օգոստոսի 1-ը 4 տարեկան են դառնում
2026-2027 ուսումնական տարի
Վերամուտ (դպրոցի առաջին օրը): Կիրակի, Օգոստոսի 30, 2026, 11:00
Դասացուցակ: Կիրակի օրերին, բացառությամբ Ցյուրիխի դպրոցական արձակուրդների
- 11:30 – 12:30 – Լեզվի Դաս (լեզվական տարբեր մակարդակների համար առանձին խմբեր)
- 12:30 – 12:45 – Ընդմիջում (միջուտեստ)
- 12:45 – 13:30 – Մշակույթի Դաս (բոլոր խմբերը միասին, բացի մանկապարտեզից, որոնք շարունակում են իրենց դասը:)
Տարեկան ուսման վարձ
- 1 երեխա՝ CHF 220
- 2 երեխա՝ CHF 340
- 3 երեխա՝ CHF 420
Քույր-եղբայրների զեղչը ներառված է
