Մեր Նպատակը

Մեր Նպատակը

Ցյուրիխի Հայկական Դպրոցի (ՑՀԴ) նպատակն է ստեղծել հայալեզու միջավայր, որտեղ երեխաները հնարավորություն կունենան սովորել և կատարելագործել իրենց լեզվի իմացությունը, ծանոթանալ հայկական մշակույթին, ինչպես նաև հաճելի ժամանակ անցկացնել:

  • Մենք օգնում ենք պահպանել հայ ժողովրդի ժառանգությունը՝ լեզուն, մշակույթն ու ավանդույթները:
  • Մենք օգնում ենք մեր աշակերտներին ոչ միայն կատարելագործել իրենց հայերենի իմացությունը, այլ նաև լեզվի հիմնավոր գիտելիքներ ստանալ:
  • Հայերեն սովորելը պետք է հաճելի ու հետաքրքիր լինի:

Մեր դպրոցը ձգտում է՝

  • Կատարելագործել խոսելու, գրելու, կարդալու իմացությունը, հայոց պատմության, մշակույթի, գրականության վերաբերյալ գիտելիքներ տալ, հայկական երգ ու պար սովորեցնել և այլն:
  • Հայերենի իմացությունը կատարելագործելու նպատակով տարբեր բնույթի ձայնագրությունների լսում և տեսանյութերի դիտում կազմակերպել:
  • Աշակերտների մեջ հայկական ոգին սերմանել, որպեսզի նրանք հավատարիմ մնան հայկական ավանդական արժեքներին:
  • Մշտապես կատարելագործել մեր ծրագրերը:
  • Տարվա ընթացքում կազմակերպել մշակութային և կրթական միջոցառումներ:
  • Լեզվի դասընթացներն անցկացնել մեր անձնակազմի, ուսուցիչների ու ծնողների կողմից ստեղծված բարեհամբույր միջավայրում:
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
Հովհաննես Թումանյան — հայ գրող